Հուլիսի 15-ից կվերսկսվեն Դուբայ-Երևան-Դուբայ երթուղով կանոնավոր չվերթները

Flydubai ավիաընկերությունը վերսկսում է կանոնավոր չվերթերը:

Այս մասին տեղեկացնում են Հայկական ավիացիայից։

Ուրախ ենք տեղեկացնել, որ Flydubai-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 15-ից կվերսկսվեն ԴուբայԵրևանԴուբայ երթուղով կանոնավոր չվերթերը:

Դեպի Դուբայ մեկնող օտարերկրյա զբոսաշրջիկների համար գործելու են հետևյալ կանոնները՝

Ներբեռնել COVID-19 DXB հավելվածը և լրացնել անձնական տվյալները։

Պարտադիր ունենալ առողջության ապահովագրություն։

COVID-19-ի բացասական թեստը հաստատող փաստաթուղթ, որն արվել է մեկնելուց մինչև 96 ժամ առաջ։ Հակառակ դեպքում կթեստավորվեն օդանավակայանում։

Բոլոր ժամանողները կանցնեն ջերմային ստուգում։ կասկածելի նշաների առկայության դեպքում օդանավակայանը իրավունք ունի արգելել մուտքը երկիր և կրկնակի թեստավորում անցկացնել։

Դրական պատասխանի դեպքում 14-օրյա մեկուսացումը պարտադիր է, որի բոլոր ծախսերը պետք է հոգա զբոսաշրջիկը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել