Մաղթում ենք մեր հայ գործընկերներին շուտափույթ ելքեր գտնել կոնֆլիկտից, որը մեծ արձագանք է ստացել ՀՀ սահմաններից դուրս

«Միացյալ Ռուսաստան» կուսակցության Գլխավոր խորհրդի Նախագահության՝ միջազգային գործունեության հարցերով Հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Միացյալ Ռուսաստան» կուսակցության Գլխավոր խորհրդի Նախագահության՝ միջազգային գործունեության հարցերով Հանձնաժողովը մտահոգությամբ ընդունեց Երևանում այս պահին բարեկամական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

2008 թ.-ից ի վեր «Միացյալ Ռուսաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հաջողությամբ համագործակցում են՝ նրանց միջև կնքված համաձայնագրի և երկու երկրների ժողովուրդների ընդհանուր շահերի հիման վրա:

Հարգելով ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը, հույս ենք հայտնում, որ «Բարգավաճ Հայաստան»-ի և նրա առաջնորդի՝ Գ. Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի՝ օրենքի տառին խստագույնս համապատասխանությամբ, քաղաքական բազմակարծության և հասարակական գործունեության ազատության սկզբունքների հարգմամբ:

Ելնում ենք այն համոզմունքից որ ժողովրդավարական պետություններին հատուկ քաղաքական մրցակցությունը չի տարվի ոչ իրավական մեթոդներով, և մաղթում ենք մեր հայ գործընկերներին շուտափույթ ելքեր գտնել կոնֆլիկտից, որը մեծ արձագանք է ստացել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել