27-ամյա երիտասարդը փորձել էր վճարային տերմինալից գողություն անել ու բռնվել էր․ ոստիկանություն

Հունիսի լույս 16-ի գիշերը, ժամը  3.45-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասել են Ազատության պողոտայի թիվ 6 հասցեում տեղադրված վճարային տերմինալն ու փորձել գողություն անել։

Օպերատիվ խմբի դեպքի վայր հասնելուն զուգահեռ ահազանգը փոխանցվեց տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող պարեկային ոստիկաններին։ Նրանք  դեպքի վայր հասած քրեական հետախույզների հետ կասկածվողին հայտնաբերեցին հենց Ազատության պողոտայում ու բերման ենթարկեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Հետագայում պարզվեց, որ Սարի թաղի բնակիչ, 27-ամյա երիտասարդը «BMW» մակնիշի ավտոմեքենան կայանել է դեպքի վայրի մոտակայքում։ Առանց համարանիշերի X5-ը տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել