Ստուգվել են մարտական հերթապահության կրման պայմանները. ՀՀ ՊՆ

2-րդ զորամիավորման շտաբի պետը հունիսի 17-ին ստուգայցեր է կատարել մարտական հենակետեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Դիրքերի ավագները ներկայացրել են առաջնագծում տիրող իրավիճակը, ստուգվել են դիրքերի կահավորվածությունը, ինժեներական աշխատանքների ընթացքը, մարտական հերթապահության կրման պայմաններն ու զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը: Արձանագրված բացթողումների վերաբերյալ զորամիավորման շտաբի պետը տվել է համապատասխան ցուցումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել