ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության և Վարչապետի աշխատակազմի համատեղ նախաձեռնությամբ Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է հանրային իրազեկման արշավ։
Կարմիր խաչի շուրջ 1500 կամավորներ շրջում են մարդաշատ տարածքներում, բակերում և հանրային տրանսպորտում ու բաժանում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ իրազեկման թերթիկներ։ Անհրաժեշտության դեպքում կամավորները բնակիչներին տրամադրում են դիմակ»։

