Հետևյալ թաղամասում ևս արձանագրվել են կորոնավիրուսային հիվանդության դեպքեր․ Արսեն Թորոսյան

«Վերադառնալով հակահամաճարակային միջոցառումներին, ուզում եմ տեղեկացնել, որ հետևյալ թաղամասում ևս արձանագրվել են կորոնավիրուսային հիվանդության դեպքեր.

ԵՐԵՎԱՆ, ՆՈՐ ՆՈՐՔ, ՋՐՎԵԺ, ՄԱՅԱԿ ԹԱՂԱՄԱՍ»,-նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արսեն Թորոսյանը հայտնել էր Նորք Մարաշումը վարակի տարածման մեծ թվերի մասին։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ:

«Հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավենք քաղաքացիական հագուստով ոստիկանների, որոնք անձամբ գործողություն չեն կատարի, բայց կհրավիրեն մոտակայքում գտնվող կարգախմբերի, որոնք կմոտենան և վարչական պատասխանատվության կենթարկեն կարգազանց քաղաքացիներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում կորոնավիրուսը հիմնականում տարածվում է բակերում և թաղամասերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել