Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը իր ելույթի ընթաացքում նշեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում 4000 շրջայց է կատարվել, որից միայն 1000-ի դեպքում են արձանագրություններ կազմվել: