Վարչապետի որոշմամբ Արթուր Ջավադյանը նոր պաշտոն է ստացել

Հունիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Ջավադյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»։

Հիշեցնենք, որ կառավարության հունիսի 11-ի հերթական նիստին Արթուր Ջավադյանը որպես Կենտրոնական բանկի նախագահ վերջին անգամ էր մասնակցում։

«Պարոն Ջավադյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Ձեր գործունեության համար: Դրանք բավական բուռն տարիներ են եղել, և այս ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իրեն դրսևորել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական համակարգի և գների կայունությունը Հայաստանի Հանրապետությունում: Իհարկե, մենք խոսել ենք, Դուք կշարունակեք ներգրավված մնալ մեր ընդհանուր գործերին, դրա մասին մենք առաջիկայում որոշումներ կկայացնենք: Իսկ հիմա առաջարկում եմ, որ մենք ծափերով ճանապարհենք պարոն Ջավադյանին Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից»,-իր խոսքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք նաև, որ ապրիլի 17-ին՝ Ազգային ժողովում, Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում է ընտրվել Մարտին Գալստյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել