Մարտին Գալստյանն այսօր՝ ապրիլի 17-ին ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ամփոելով քվեարկության արդյունքները։
Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկի նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր։ Կողմ է քվեարկել 104, դեմ՝ 15 պատգամավոր
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորեց Մարտին Գալստյանին․ «Հաջողություն ենք մաղթում այդ չափազանց պատասխանատու պաշտոնում»։