Այսօր՝ հունիսի 16-ին, ընթանում է Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը։ Օրակարգում ընդգրկվել է պարտադիր քննարկման 6, գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ստացած 24 եւ գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած 2 հարց, հունիսի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 42 հարց:
Ազգային ժողովում այսօր կքննարկվի նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի Ազգային ժողով ներկայացրած միջնորդությունը` պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին։