Գագիկ Ծառուկյանը վկայի կարգավիճակով այս պահին հարցաքննվում է․ չեմ բացառում, որ նա կկալանավորվի․ Իվետա Տոնոյան

Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ բողոքի ակցիա  իրականցնող Գագիկ Ծառուկյանի աջակիցներին, ովքեր նստացույց են իրականացնում, ոստիկանները բռնի ուժով հեռացրեցին փողոցից։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մի քանի պատգամավորներ վնասվածքներ են ստացել․ «Ես չեմ հիշում որևէ իշխանության օրոք, որ կին պատգամավորին շպրտեն գետնին ու քարշ տան»։

Ավելի ուշ, նա տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանը վկայի կարգավիճակով այս պահին հարցաքննվում է․ «Ես այլևս ոչ մի բան չեմ բացառում, նաև չեմ բացառում, որ Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի, որովհետև այն, ինչ-որ մենք տեսնում ենք, դուրս է ցանկացած տրամաբանությունից, համենայնդեպս, գոնե ժողովրդավարության իմիտացիա ստեղծելու ժամանակահատված ուներ իշխանությունը, բայց այդ ժամանակահատվածն էլ, իրենց կատարյալ ժամանակահատվածն էլ այլևս սպառված է, հատել է վերջնագիծը, այլևս չենք հանդուժելու, չենք լռելու, որովհետև ինչ է սա, 37 թվականի կրկնություն, նախորդ իշխանությունների՞ն էին անում կպցնում, սա ինչ է»,-նշեց  նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել