Արսեն Թորոսյանը հրապարակում է հասցեներ, որտեղ տարածված է կորոնավիրուսը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսուհետ կհրապարակի ընդհանրական հասցեներ, որտեղ տարածված է կորոնավիրուսը։

«Վիրուսի ցանցային տարածումը (մենք հիմա համաճարակի հենց այդպիսի փուլում ենք գտնվում) ենթադրում է նաև ցանցային պայքար:

Այսուհետ ես օրական մի քանի անգամ հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի մեր քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար:

Եվ այսպես.

ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ԻՍԱՀԱԿՅԱՆ ԹՂՄ.

ԱՐԱԳԱԾՈՏՆ, ԱՇՏԱՐԱԿ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ Փ.

ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ 12 Փ.

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ, ՍԵՎԱՆ ՆԱԻՐՅԱՆ Փ.

ԼՈՌԻ, ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ Փ.

ՍՅՈՒՆԻՔ, ԳՈՐԻՍ ՎԱՆՔԻ ՏԱՓ Փ. »,-նշել է նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել