Եթե հիմա մեկը մատն էլ կտրի, ասի, որ ես վարչապետի պաշտոնում փող եմ աշխատում, բացի իմ աշխատավարձից, իմացեք, որ դա սուտ է․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 12-ին, հատուկ նիստին քննարկվում է կառավարության կողմից ընդունված որոշումը՝ արտակարգ դրությունը Հայաստանում երկարաձգելու մասին։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հարց ուղղեց վարչապետին նշելով, որ քաղաքացիների՝ այս շրջանում շատերի գործողությունները հստակ նպատակադրված են պետական համակարգի թուլացմանը և առանձին պետական մարմինների և գերատեսչությունների գործունեության քայքայմանը։

Վարչապետը պատասխանելով պատգամավորի հարցին նշեց, որ մեծ ապատեղեկատվություն կա սկսած իշխանության ամենավերին օղակներից։ Դրա նպատակը վստահության ճգնաժամ ստեղծելն է։

«Պատկերացնում եք՝ հիմա ընտանիքի մասին գրում են, որ Կանադայում վիլլա ենք առել, զբաղվում ենք մաքսանենգությամբ։ Մեր օրենսդրությունն այդ առումով շատ լիբերալ է, ես չեմ կարծում, որ մենք պիտի գնանք արհեստական փոփոխությունների։ Այս երևույթները կախված են մի քանի քրեական գործերի հետ՝ ձեզ հայտնի և ոչ անհայտ։ Եթե մենք հետևողական լինենք այդ գործերը մինչև վերջ տանելուն։ Նաև ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները հստակ գործարկելու համար համոզված եմ, որ այդ հին համակարգի վերջին մնացուկները կփլուզվեն և փլուզվելու են։ Չնայած ձեր հարցադրումը նորից պետք է դիտարկվի։ Եթե հիմա մեկը մատն էլ կտրի, ասի, որ ես վարչապետի պաշտոնում փող եմ աշխատում, բացի իմ աշխատավարձից, իմացեք, որ դա սուտ է։ Այդպիսի բան չի կարող լինել՝ մի պարզ պատճառով, ես վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ասել եմ, եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ապա ՀՀ քաղաքացիների կոչ եմ անում՝ ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել