Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 12-ին, հատուկ նիստին քննարկվում է կառավարության կողմից ընդունված որոշումը՝ արտակարգ դրությունը Հայաստանում երկարաձգելու մասին։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմեց վարչապետին նշելով, որ կորոնավիրուսով պայմանավորված սահմանված կանոնները քաղաքացիներին բացատրական աշխատանքի փոխարեն տեսնում ենք բռնի ուժ, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, որն արգելված է եվրոպական կոնվենցիայով:
Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Էդմոն Մարուքյանի հարցին նշելով, որ ոստիկանությունը ուժային կառույց է և օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրավունք ունի կիրառել ուժ:
«Պարզ է, որ դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել, բայց եթե դիմակ չկրելու համար քաղաքացու հետ հաղորդակցության ընթացքում տեղի են ունենում այլ զարգացումներ, իհարկե, պետք է ուժ կիրառի ոստիկանությունը: Իսկ ընդհանուր առմամբ, իհարկե, ձեր մտահոգությունները կիսում եմ: Մենք չենք կարող մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիների նկատմամբ հարգանքի առումով հետընթաց արձանագրենք: Մանավանդ որ, վերջին 2 տարիների ընթացքում բոլոր միջազգային զեկույցների համաձայն մենք ահռելի առաջընթաց ենք արձանագրել»: