ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել տեղեկացնելով, որ Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է «Մոնթե» անվանակոչված դիրք։
«Հայացք` «Մոնթե» դիրքից, վիրուսազերծ միջավայրից
Այսօր Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է «Մոնթե» անվանակոչված դիրք:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Մոնթեն յուրաքանչյուր զինծառայողի հոգում է` որպես լեգենդ, որպես երդում, որպես պատգամ, որպես անավարտ կռիվ»:

