Մոսկվայից բժիշկների մեծ խումբ է օգնության ժամանելու Հայաստան․ Վահե Տեր-Մինասյան

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Մոսկվայից բժիշկների մեծ խումբ է օգնության ժամանելու Հայաստան

Երեկ ուշ երեկոյան տեղակացա, որ հետևելով Մոսկվայի Պավլովյան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Մելքոնյանի կոչին մեծ թվով հայազգի և այլազգի ռուսաստանցի մասնագետներ են անդամագրվել Հայաստան ժամանաող կամավորների խմբին։

Թիմում կլինեն նեղ մասնագետներ, որոնք բավական փորձ ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այսպիսին են իսկական համամարդկային արժեքները, հայրենասիրությունն ու ընկերությունը, որոնցով պետք է ապրել ու սերունդ դաստիարակել․

Բժիշկների թիմը ամենայն հավանականությամբ Երևանում կլինի մի քանի օրից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել