«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի քաղաքացիներ
Հոգալով ձեր առողջության և անվտանգության մասին՝ «Վեոլիա Ջուր»–ը կոչ է անում կոմունալ վճարումները կատարել օնլայն էլեկտրոնային համակարգերի և վճարային տերմինալների միջոցով։
Խնդրում ենք նաև ջրաչափի ցուցմունքը լուսանկարել և VIBER հավելվածով ուղարկել սպասարկող մասնագետ–տեսուչին։
Էլեկտրոնային համակարգերով վճարումների հետ կապված հարցերի և խնդիրների դեպքում զանգահարեք մեզ 1-85 անվճար հեռախոսահամարով»: