Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը հունիսի 12-ի արտահերթ նիստին հայտնեց, որ հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի բացահայտման համար վերջին մեկ օրում կատարվել է 2297 թեստ։
«Հաստատվել է628 նոր դեպք, ունենք 173 առողջացածներ և ցավոք սրտի արձանագրվել է 13 մահ։ Պացիենտների առողջական վիճակի հետ կապված նշեմ, որ ունենք մոտ 7000 պացիենտներ, որ գտնվում են տնային հսկողության տակ և մնացած 1800-ը գտնվում են հիվանդանոցային հսկողության տակ, որոնցից 425 ծանր դեպք ունենք, 100 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 23 հոգի գտնվում է արհեստական շնչառական ապարատին միացված»,-ասաց փոխնախարարը։