Հիմնանորոգվում է Եղվարդ-Աշտարակ մայրուղին, այն ամբողջությամբ կշրջանցի Երևանը

Հիմնանորոգվում է Եղվարդ-Աշտարակ մայրուղին՝ 12,7 կմ ճանապարհ։ Կոտայքի և Արագածոտնի մարզերը կապող մայրուղու այս հատվածը վերջին անգամ հիմնանորոգվել է 80-ական թվականներին։

Այս մասին հայտնում են կառավարությունից։

Ճանապարհը՝ ամբողջությամբ շրջանցելով Երևանը, կթեթևացնի մայրաքաղաքի երթևեկության ծանրաբեռնվածությունը։ Պետական բյուջեի ֆինանսավորումն այս աշխատանքների համար կազմում է 1 միլիարդ 367 միլիոն դրամ։ Աշխատանքները նաատեսվում է ավարտին հասցնել օգոստոսին։

Հիմքից կառուցվում է լիովին նոր քառաթև կամուրջ։ Տրանսպորտային ենթակառուցվածքի արժեքը՝ 348 միլիոն դրամ։ Շինարարության ավարտը նախատեսվում է 2020 թվականին։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/301519897910821/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել