Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 11․06

Հունիսի 11-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 7,432,275 է։ Մահացել է 418,052 մարդ, բուժվել՝ 3,504,346-ը։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 501,800-ի։ Բուժվել է 260,649 մարդ, մահացել է՝ 6,522-ը։

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8,584-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 180,156 դեպք։ Ապաքինվել է 142,663 մարդ։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 173,036 դեպք է գրանցվել, մահացել է 4,746 մարդ, բուժվել՝ 146,839-ը։

Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 8,882 անձի մոտ, որից 4,930-ն ապաքինվել են, 108-ը՝ մահացել է։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 831-ի։ Մահացել է 13 մարդ, բուժվել է 694 մարդ։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 14,669-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 5,466 է, վիրուսից 245 մարդ է մահացել։

Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 2,009,238 վարակված, 113,209 մահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել