Քաղաքաշինության կոմիտեն հրավիրում է աշխատանքի․ աշխատավարձը 256 հազար դրամ

Քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ Քաղաքաշինության կոմիտեի իրավաբանական վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 65-28.1-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Քաղաքաշինության կոմիտեի իրավաբանական վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 65-28.1-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Քաղաքաշինության կոմիտեի իրավաբանական վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 65-28.1-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),

2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,

6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հունիսի 9-18-ը ներառյալ: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:00-ից 13:00-ը և 14:00-ից 15:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 10:30-ին, Քաղաքաշինության կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 10:30-ին, Քաղաքաշինության կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հոդվածներ՝ 27, 32-34, 38, 41-46, 49-51, 54, 56, 58, 60, 61, 63, 64, 70, 85, 88-91, 93, 96, 97, 100, 103-106, 108-110, 113, 115, 119, 123-125, 127, 129, 132-137, 139, 142, 144-146, 150-153, 155, 157, 160, 163, 166, 177, 181, 185, 192, 195, 204
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, Հոդվածներ՝ 20, 24, 166, 173, 178, 187, 191, 197, 201, 202, 231, 248, 249, 322, 332, 445
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=74658
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, Հոդվածներ՝ 15, 30, 91, 101, 133, 139, 153, 156, 159, 171, 172
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137830
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, Հոդվածներ՝ 3, 6, 8-10, 101, 142, 143, 17, 22-26
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=69797
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք, Հոդվածներ՝ 24, 33, 70, 71
հղումը՝ https://arlis.am/DocumentView.aspx?DocID=137941
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, Հոդվածներ` 4, 7-11, 13, 16-20, 23, 27, 30-46
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
«Հանրային ծառայության մասին» օրենք, Հոդվածներ 3-9, 12, 14-15, 32
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք, Հոդվածներ՝ 2, 4, 7, 9-10, 12, 17, 23, 34, 42
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, էջեր՝ 10, 12, 18, 19, 30, 31, 54, 81
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
Ինֆորմատիկա 8-րդ դասարան: Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար: Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ.Աղգաշյան: Երևան 2013, էջեր՝ 29-33, 41, 45, 46, 115
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/okph/#p=2
«Գրավոր խոսք», Վ. Գաբրիելյան, 2012, էջեր՝ 71-74, 84-85
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

• «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3, հեռախոսահամար՝ 011 621 768):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել