Վրաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ վրաստանաբնակ մի քանի հայրենակիցներ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին են նվիրաբերել 27 շնչառական սարք։
Դեսպանությունը կազմակերպել է շնչառական սարքերի տեղափոխումը Հայաստան։
«Շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնության հեղինակներին և ֆինանսական աջակցություն ցուցաբերողներին»,-նշված է գրառման մեջ։

