Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից Երևանի քաղաքապետի համապատասխան (1676-Ա, 1677-Ա) որոշումները կատարելու նպատակով համատեղ կազմակերպված միջոցառումների արդյունքում քանդվել են Աճառյան փողոցի հ.1 հասցեում գտնվող՝ «Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին մշտական օգտագործման իրավունքով պատկանող, պետական սեփականություն հանդիսացող հողամասում «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» և «ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» ընկերությունների կողմից կառուցված ապօրինի քարե պատը և մետաղական շվաքարանը:
Ապօրինի շինությունների քանդումն իրականացվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության համապատասխան գրությունների հիման վրա հարուցված վարչական վարույթներով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից իրականացված պատշաճ վարչարարության շնորհիվ ընդունված՝ Երևանի քաղաքապետի քանդման համապատասխան որոշումների հիման վրա:

