Կասեցումներ և ստուգայցեր` նաև հանգստյան օրերին․ ԱԱՏՄ

Կասեցումներ և ստուգայցեր` նաև հանգստյան օրերին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են նաև շաբաթ և կիրակի օրերին` հնարավորին չափ բացառելու վիրուսի առավել լայն տարածման պատճառ դարձող անվտանգության նորմերի խախտումները։

Թեև վերջին շրջանում այս խախտումների նվազման դինամիկա է նկատվում, սակայն, ցավոք, դեռ արձանագրվում են տարատեսակ խախտումներ. առավել հաճախ` սոցիալական հեռավորություն չպահպանելու, դիմակ չկրելու կամ ճիշտ չկրելու, ախտահանման գործընթացը պատշաճ չկատարելու առումով։

Զգուշության և զգոնության կոչերին, իրազեկման աշխատանքներին և ստուգայցերին հաջորդում են գործունեության կասեցումներն այն տնտեսվարողների հանդեպ, որոնք թույլ են տալիս խախտումներ։

Պարետի որոշմամբ` այսօր ևս կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Վերջիններս այս ընթացքում պարտավոր են վերացնել թերությունները, այլապես կհաջորդեն վարչական առավել խիստ միջոցներ։

Պարետի կողմից կասեցման որոշումը ենթակա է պարտադիր կատարման. այլապես սահմանված է վարչական պատասխանատվություն։

https://www.facebook.com/hlib.am/videos/2588042261443524/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել