Կորոնավիրուսի 766 նոր դեպք, 10 մահ․ մինչ օրս գրանցված ամենավատ ցուցանիշները

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13․130 դեպք, որոնցից.

  • 4014-ն` առողջացած,
  • 200-ը` մահվան ելքով,
  • 8844 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 72–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 3-ն են)։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 69171 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 766 նոր դեպք և 294 առողջացած։ Կատարվել է 2497 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 75 (կին), 68 (տղամարդ), 66 (կին), 63 (կին), 63 (կին), 68 (տղամարդ), 52 (տղամարդ), 49 (տղամարդ), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 12.364, որից 3720-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 8385-ը, բացասական թեստերը եղել են՝ 66.674-ը, մահվան դեպքերը՝ 190-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 69-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել