Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստին հեռավար կարգով մասնակցելուց հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցոմ են նաև Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը և «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը, ով վարակվել է կորոնավիրուսով և բուժվելուց հետո դուրս գրվել հիվանդանոցից:
Բրիֆինգի ժամանակ նա հայտարարեց, որ կորոնավիրուսի համաճարակի մեր գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, սակայն դա հիմնավորող տվյալ չկա։
«Որևէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ մեր պիկը լինելու է հունիսին, և ոչ հոկտեմբերի, դեկտեմբերին և ոչ 2021-ի փետրվարին։ Անորոշությունները շատ են։ Իմ պատկերացրած հիմնական լուծում այն է, որ իրականության փոփոխությունը անհատական վարքագծի փոփոխությունն է։ Ես հավատում եմ ՀՀ քաղաքացուն։ Մենք պետք է օգնենք մեր առողջապահական համակարգին, որովհետև մեր առողջապահական համակարգը այսօր հրաշքներ է գործում։ Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը, որովհետև ՀՀ քաղաքացու վարքագծի փոփոխության շնորհիվ եմ հասել ՀՀ վարչապետի պաշտոնին»,-նշում է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում