Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ստացվել է նախագահի թեստի պատասխանը։
«Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները»: