ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը իր միջոցները փոխանցելու է առողջապահական խնդիրներով զբաղվող այլ կազմակերպությունների։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«ԱՄՆ-ն դադարեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ բոլոր հարաբերությունները և իր միջոցները փոխանցում առողջապահական այլ կազմակերպություններին»,-նշել է Թրամփը:
Ինչպես հայտարարել է ԱՄՆ առաջնորդը, Վաշինգտոնը նախկինում «հայտարարել էր, թե ինչ բարեփոխումներ պետք է իրականացվեն ԱՀԿ-ում․ «Բայց նրանք հրաժարվեցին դա անել», – ավելացրել է Թրամփը:
Ըստ նրա, Միացյալ Նահանգները «այսօր խզում է բոլոր կապերը ԱՀԿ-ի հետ»: Վաշինգտոնը մտադիր է տարեկան մոտավորապես 450 միլիոն ԱՄՆ դոլար այլևս չհատկացնել կազմակերպությանը։
Այնուհետև նա ԱՄՆ վարչակազմին հանձնարարել է սկսել վերանայել այն բոլոր արտոնությունները, որոնք կային Հոնկոնգի հետ հարաբերություններում:
«Չինաստանը չի պահել Հոնկոնգի ինքնավարության իր խոստումը»,-նշել է նա: