Մայիսի 29-ի Red Wings ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի ուշացումով

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 29-ի Red Wings ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի ուշացումով։

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել