«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ մեկնարկել է արշավ: Արշավի շրջանակներում Toyota Corolla, Toyota Camry, Toyota RAV4 մեքենաների ձեռքբերման նպատակով գործում են սպառողական վարկերի, չվերականգնվող /վարկային գծերի և օվերդրաֆտների տրամադրման հետևալ պայմանները.
Անվանական տոկոսադրույք (ներառյալ Կասկո ապահովագրություն) |
14.50% փոփոխվող |
|
Փաստացի տոկոսադրույք | 15.10% | |
Վարկի մարման ժամկետ | 7 տարի | |
Վարկի տրամադրման վճար | առկա չէ | |
Կանխավճար Toyota Corolla |
5.0% նվազագույնը` 500.000 ՀՀ դրամ |
|
Կանխավճար Toyota Camry |
5.0% նվազագույնը` 700.000 ՀՀ դրամ |
|
Կանխավճար Toyota RAV4 |
5.0% նվազագույնը` 900.000 ՀՀ դրամ |
* Ավտովարկավորման մնացած պայմանները սահմանվում են համաձայն «Ամերիաբանկ» ՓԲԸ Առաջնային շուկայից տրանսպորտային միջոցի ձեռքբերման սպառողական վարկերի գործող պայմանների (10RB PL 72-03-01):
Պայմաններն ուժի մեջ են 2020 թվականի փոետրվարի 27-ից հուլիսի 1-ը ներառյալ:
Ավտովարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` https://bit.ly/2WZMPm6 ։
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջաան փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: