32-ամյա տղամարդը բերման է ենթարկվել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգ կատարելու համար

Մայիսի 28-ին, ժամը 01.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ ինքը «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրել:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կեղծ ահազանգը կատարել է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 32-ամյա բնակիչը, որը մայիսի 28-ին, ժամը 06.00-ին, Թալին քաղաքից բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել