Մայիսի 28-ին, ժամը 13։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարկոփ գյուղի մոտակա կամրջի ճաղավանդակից մի հատված (20 մ) պոկվել և ընկել է Դեբեդ գետը։
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ճաղավանդակը դուրս են բերել գետից։