Իրանում ՀՀ դեսպանությունը հայտնում է երկրում մայիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.
Վարակակիրների թիվն ավելացել է 2.819-ով
Ընդհանուր՝ 146.668
Մահացածների թիվն ավելացել է 50-ով
Ընդհանուր՝ 7.677
Ծանր վիճակում է գտնվում 2.547 անձ
Ապաքինվածների թիվն ավելացել է 1.943-ով
Ընդհանուր՝ 114.931
Մինչ այժմ թեստավորվել է 896.571 անձ։