Ոստիկանները մեկ օրում հայտնաբերել են պարետի որոշումներով սահմանված կանոնների իրավախախտման 863 դեպք

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումները շարունակում են արտակարգ ռեժիմով գործել հանրապետության ողջ տարածքում: Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ արդյունավետ հսկողություն ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ:

Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 15241 արձանագրություն, իսկ մայիսի 28-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 863 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։

Այսօր՝ վաղ առավոտից, արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ուժեղացված ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի Կենտրոն և Դավիթաշեն վարչական շրջաններում։

Հարգելի քաղաքացինե՛ր, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է․ պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել