Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8676 դեպք, որոնցից.
- 3297-ն` առողջացած,
- 120 -ը` մահվան ելքով,
- 5214 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 45-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքը 1-ն է)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 56042 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 460 նոր դեպք և 10 առողջացած։ Կատարվել է 1111 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 8216, որից 3287-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 4772-ը, բացասական թեստերը եղել են՝ 54931-ը, մահվան դեպքերը՝ 113-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 44-ը։