Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայիսի 23-ին որոշում է ստորագրել, որի համաձայն դպրոցի տնօրեն է ազատվել պաշտոնից։
Որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Մ. Փաշայանի հետ 2017թ. հունվարի 23-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «դ» ենթակետը՝
1.Միհրան Հովհաննեսի Փաշայանին՝ 2020 թվականի մայիսի 23-ից ազատել «Երևանի համար 45 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017 թվականի հունվարի 23-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2.«Երևանի համար 45 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Անահիտ Ռուբենի Գրիգորյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը»: