42-ամյա տղամարդը թիվ 8 երթուղու ավտոբուսում պայուսակից գողացել էր դրամապանակ, որի մեջ եղել էր փող, վարորդական իրավունքի վկայական ու բանկային քարտեր

Մայիսի 26-ի երեկոյան մի կին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 20.30-ի սահմաններում թիվ 8 երթուղու ավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, վարորդական իրավունքի վկայական ու բանկային քարտեր:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին:

Որոնողական աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, և մասնագիտացված ստորաբաժանման պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ նույն օրը գողությունը բացահայտվեց:

Քրեական հետախույզները Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին Երևանի Բաղյան փողոցի 42-ամյա մի բնակչի:

Նա տվել է խոստովանական բացատրություն և վերադարձրել գողոնը:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել