Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները, Երևանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում անցկացվող մշտադիտարկումների շրջանակներում, այցելել են Երևանի Աջափնյակ թաղամասում գործող թիվ 43 մանկապարտեզ, որտեղ ոչ միայն խախտումներ չեն հայտնաբերել, այլև արձանագրել են օրինակելի նորարարություն. մանկապարտեզի աշխատակիցները ոչ միայն ձեռնոց ու դիմակ, այլև պաշտպանիչ արտահագուստ են կրում: Ավելին. այս մանկապարտեզում արտահագուստ են են կրում նաև երեխաները: