Մեղրիում այսօր կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել․ մարզպետարան

Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ սյունեցիներ

Վերջին օրերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ, չնայած բազմաթիվ զգուշացումներին և հորդորներին՝ շարունակում ենք անզգույշ լինել, ինչը հանգեցնում է Սյունիքում նոր կորոնավիրուսային հիվանդության նոր օջախների ու հաստատված դեպքերի։

Այսօր Մեղրիում հաստատված 8 նոր դեպք ունենք․․․ Կրկին ու կրկին կոչ ենք անում ու պահանջում՝

լինե՛լ զգույշ ու պատասխանատու, քանզի վարակի տարածման ակտիվ կամ պասիվ ընթացքը կախված է յուրաքանչյուրիս վարքից․

հնարավորինս բացառե՛ք շփումները,

կրե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ,

կիրառե՛ք ախտահանիչ նյութեր,

պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը։

Մեկ անզգույշ հանդիպում, մեկ անտարբեր վերաբերմունք և ահա՝ ունենք այս նոր 8 դեպքը․․․

Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների։

Հարգելի՛ քաղաքացիներ, անձնական պատասխանատվությամբ ու լրջությամբ մոտենանք ստեղծված իրավիճակին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել