ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն․
հիմք ընդունելով Սահմանադրության 137-րդ հոդվածի, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Վլադիմիրի Ասլանյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.
Դատական իշխանությունում երկարամյա արդյունավետ գործունեության և իրավագիտության զարգացման ոլորտում ունեցած ակնառու հաջողությունների համար Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սլավիկ Անդիջանի Թորոսյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Լենդրուշի Մնոյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Իրավագիտության ոլորտում և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվել են`
Լիլիթ Զելիմի Թադևոսյանը՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ
Արմեն Էդուարդի Թումանյանը՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր: