Երևանի ավագանու անդամ Լյուդմիլա Սարգսյանը նիստին ելույթ ունեցավ նորակառույց թաղամասերում պետական մանկապարտեզների ու դպրոցների բացակայության խնդրի մասին։ Նրա խոսքով, որոշ մասնավոր ընկերություններ օգտվում են դրանց բացակայության առիթից, կառուցում մասնավոր դպրոց կամ մանկապարտեզ, որոնք հասանելի չեն լինում տարածքում ապրող ծնողներին։
«Մանկապարտեզի ամսեկան գինը՝ 140 հազար դրամ, դպրոցինը՝ 160 հազար դրամ, սա մի անտանելի պայմաններ են»,-նշեց Լյուդմիլա Սարգսյանը։