Մայիսի 22-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի վարդակի հետնամասում հայտնաբերել են պատի մեջ փորված թաքստոց, որտեղից առգրավել են կտորի պատյանում պահված բջջային հեռախոս՝ 2 բաժանորդային քարտերով և 8 GB հիշողությամբ կրիչով, բջջային հեռախոսի 4 լիցքավորիչ, լիցքավորման 4 լար, 4 ականջակալ և 1 անլար ականջակալ։
Այս մասին տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից։
Նույն հիվանդասենյակի սեղանի տակից էլ հայտնաբերվել է մոտ 5 սմ շեղբով ինքնաշեն դանակ։ Հիվանդասենյակում պահվող դատապարտյալ Ա. Վ.-ն հայտնել է, որ հայտնաբերված արգելված իրերը պատկանում են իրեն։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
![](https://static.ced.am/images/DatHiv220520/%D4%B4%D5%80-%D6%84%D5%AF%D5%B0-%D5%A3%D5%AC%D5%AD.jpeg)
![](https://static.ced.am/images/DatHiv220520/%D4%B4%D5%80-%D6%84%D5%AF%D5%B0-1.jpeg)