Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 19-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը`
1. Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման նախագծային և շինարարական աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի (հավելվածը՝ ստորև)»:
Հիշեցնենք, որ դեռևս 2017 թվականի հուլիս ամսին ապամոնտաժվեց Ֆիրդուսի շուկան։ Վաճառողներից շատերը դեմ էին իրենց առևտուրը դադարեցնելուն, նրանք հրաժարվում էին լքել իրենց տաղավարները, սակայն քաղաքապետարանը տեղի չտվեց և շուկան վերացվեց։