Կորոնավիրուսի հիվանդացության 374 նոր դեպք է գրանցվել, մահվան ընդոհանուր դեպքերը հասան 77-ի

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6302 դեպք, որոնցից.

  • 2936-ն` առողջացած,
  • 77-ը` մահվան ելքով,
  • 3257 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 32-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը՝ 4-ն են)։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 49080 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 374 նոր դեպք և 62 առողջացած։ Կատարվել է 1426 թեստավորում։

Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 74 (տղամարդ), 86 (կին), 54 (կին), տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 5928, որից 2874-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 2952-ը, բացասական թեստերը եղել են՝ 47654-ը, մահվան դեպքերը՝ 74-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 28-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել