Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև արդյունավետ համագործակցության անհրաժեշտ բոլոր նախադրյալները կան․ Նիկոլ Փաշինյան

Երեկ՝ մայիսի 21-ին կայացավ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեհսբուքյան իր էջում այս մասին գրում է․

«Հայաստանի և Արցախի իշխանությունների միջեւ արդյունավետ համագործակցության անհրաժեշտ բոլոր նախադրյալները կան։

Ավելի ուշ Ստեփանակերտում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը: 

«Պարոն Վարչապետ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել երդմնակալության արարողությանը Ձեր մասնակցության և այն խոսքերի, մտքերի համար, ոոոնք Դուք արտահայտեցիք: Դրանք երկրի առաջնորդի անկեղծ խոսքեր էին, այդ ամենը ես մտահոգության և խորհուրդների տիրույթում եմ դիտարկում և ուզում եմ այսօր ևս հայտարարել, որ պատրաստակամ եմ կիսելու այն բեռը, խնդիրները, որոնք այսօր ծառացած են հայ ժողովրդի, Հայաստան աշխարհի վրա: Շնորհակալություն եմ հայտնում մասնակցության համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը: 

«Շնորհակալ եմ մեծարգո պարոն նախագահ: Նախ թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու և պաշտոնամուտի առիթով: Երեկ իսկապես պաշտոնամուտի տպավորիչ միջոցառումներ տեղի ունեցան և տպավորիչ առաջին հերթին բովանդակության առումով: Մինչ քայլում էինք այստեղ, ես ասացի, որ Արցախում հաստատված է շատ լավ մթնոլորտ և կարծում եմ, որ մեր խնդիրն այս մթնոլորտն այս մակարդակի վրա պահելն է և ավելի զարգացնելը: Եվ իհարկե շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև արդյունավետ համագործակցություն տեղի ունենա, դրա համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Համոզված եմ` այդպես էլ կլինի»,- իր հերթին նշել է վարչապետ Փաշինյանը: 

«Միանշանակ համակարծիք եմ պարոն վարչապետ: Մեր հասարակությանը ես դիտարկում եմ որպես մեկ ամբողջություն, չկա Հայաստանի ժողովուրդ, Արցախի ժողովուրդ, կա հայ ժողովուրդ և մենք այդ սկզբունքից ելնելով պետք է պահենք մթնոլորտը, զարգացնենք: Այն նախադրյալները, որոնք այսօր ստեղծված են Արցախում ոչ միայն բարոյահոգեբանական, այլև տնտեսության զարգացման, սոցիալական ծրագրերի, հայրենադարձության առումով, ամեն ինչ հնարավոր է իրականացնել համատեղ աշխատանքի շնորհիվ: Նորից շնորհակալություն եմ հայտնում պարոն վարչապետ»,- եզրափակել է Արցախի նորընտիր նախագահը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը հանդիպումը շարունակել են Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարներ` Զոհրաբ Մնացականյանի և Մասիս Մայիլյանի մասնակցությամբ:      

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/236050271032585/

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել