Վարակիչ հիվանդությունների հետ կապված բուժօգնության համար չլիցենզավորված բժշկական կազմակերպությունները կկարողանան սպասարկել կորոնավիրուսով հիվանդներին

Կառավարությունը մայիսի 21-ի նիստին որոշում ընդունեց բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն կազմակերպություններին, որոնք չունեն կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա՝ կունենան իրենց լիցենզիաներով չնախատեսված բժշկական օգնության և սպասարկման վարակիչ հիվանդությունների տեսակն իրականացնելու թույլտվություն։ Սա կարվի դրանց համար անհրաժեշտ սարքավորումների և բժշկական գործիքների հագեցվածությունն ապահովված լինելու դեպքում միայն:

Նորմատիվ իրավական ակտի ընդունումը պայմանավորված է  արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում բնակչության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնողների կողմից իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնության և սպասարկման տեսակի իրականացումը թույլատրելու, մասնավորապես կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման հետևանքով բժշկական օգնության և սպասարկման վարակիչ հիվանդությունների տեսակի ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում առաջացած ծանրաբեռնվածությունը նվազեցնելու, ինչպես նաև բնակչությանը ժամանակին և որակյալ բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների մատուցումը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Հավելենք, որ որոշման նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել