Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5928դեպք, որոնցից.
- 2874-ն` առողջացած,
- 74-ը` մահվան ելքով,
- 2952 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 28-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 47654 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 322 նոր դեպք և 293 առողջացած։ Կատարվել է 1832 թեստավորում։
Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Հիշեցնենք, որ մայիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 5606, որից 2581-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 2928 -ը, բացասական թեստերը եղել են՝ 45822-ը, մահվան դեպքերը՝ 70-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 27-ը։