Դիմակների գները սկսում են 220 դրամից մինչև 260 դրամ։ Այս մասին Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 19-ին, արտահերթ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Ձեռնոցները՝ սևը՝ 100 դրամ, երևի գույնն ավելի էլիտար է համարվում։ Հարգելի կառավարություն, պետք չի ողջ պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա։ Գոնե սոցիալական թիրախային խմբերում գտնվող քաղաքացիներին ապահովեք դիմակներով, պատկերացնու՞մ եք, որ մի հատ էլ այդ դիմակը լվանան, 100 անգամ ավելի վտանագավոր կլինի»,-նշեց նա։
Պատգամավորը խոսեց նաև տուգանքների մասին՝ կոչ անելով չեղյալ համարել դրանք, որովհետև անհամաչաձ են եղել։
Մանրամասները՝ տեսանյութում