Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը Ազգային ժողովում՝ արտահերթ նիստի ժամանակ, ներկայացեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագծով նախատեսվում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը կառաջացնի տուգանք՝ 10 հազար դրամի չափով։
Նրա խոսքով, ազատ տեղաշարժի խախտման համար գործող օրենսգրքով սահմանվում է 100․000 մինչև 250․000 դրամի չափով պատասխսանատվություն և գործող ազատ տեղաշարժման սահամանփակումների համար այդ չափի պատասխանատվության միջոցը համաչափ չէ և չի կարող արդյունավետորեն նպաստել հետապնդվող նպատակի իրականացմանը։