Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է․ «Հարգելի ՛ հայրենակիցներ
Ինչպես գիտեք, օրեր առաջ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ հանդիպման ժամանակ քննարկել էինք քաղաքական առաջիկա համագործակցության հնարավորությունները:
Պայմանավորվածության համաձայն՝ այսօր հերթական հանդիպումն ենք ունեցել արդեն ընդլայնված կազմով: Կարեւորելով ծրագրային հիմնադրույթների համադրման միջոցով քաղաքական փոխգործակցության օրակարգի մշակումը՝ պայմանավորվել ենք «Միասնական հայրենիք» կուսակցության եւ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներից ձեւավորել աշխատանքային խումբ, որը կմշակի երկուստեք ընդունելի եւ կիրառելի համագործակցության ծրագիր»,- գրել է նա: